Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիտամիններ և միներալներ

Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am

Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am

Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք ախտաբանությունների։ Ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմում մագնեզիումի քանակն անբավարար է։

Օրգանիզմում մագնեզիումի անբավարար քանակի նշաններն են.

  • մտավոր ունակությունների, հիշողության վատացում, անուշադրության բարձր մակարդակ,
  • արթնանալուց հետո կոտրտվածության զգացում, արագ հոգնածություն,
  • անհիմն վախի զգացողություն, նյարդային վիճակ, գրգռվածություն,
  • սրտի ցավեր, զարկերակային ճնշման տատանումներ,
  • գլխացավեր, անքնություն, մկանների ջղաձգություններ,
  • նյութափոխանակության խանգարումներ,
  • մազաթափություն, կարիես։


Մագնեզիումը կանխարգելում է սրտի հիվանդությունները, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, օգնում է թուլացնել մկանային լարվածությունը, օգնում է խուսափել արյունատար անոթների սպազմից, ինչի արդյունքում կանխարգելվում է սրտամկանի կաթվածի առաջացումը։ Մագնեզիումը նպաստում է բարձր ճնշման իջեցմանը։

 

Մագնեզիումի անբավարար քանակը կարող է հանգեցնել առիթմիայի, սրտամկանի աշխատանքի խաթարման։ Մագնեզիումի անբավարար քանակ, սովորաբար, նկատվում է այն անձանց մոտ, ովքեր տառապում են շաքարային դիաբետով։

Մագնեզիումի պաշարները լրացնելու գործընթացում կարևոր է մագնեզիումով հարուստ սննդամթերքի ընդունումը՝ շագանակագույն բրինձ, լոբազգիներ, ընդեղեն, ծովային կաղամբ, սերմեր։ Խորհուրդ է տրվում սնունդ պատրաստելիս չտապակել միսը, ձուն, ձուկը։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ